Հայերեն լեզուն Windows-ում
Հայերեն վեբ-էջերը պետք է կառուցել՝ օգտագործելով միայն Unicode (UTF-8) կոդավորումը։ Նախ, հարկավոր է համոզվել, որ հայերեն լեզուն առկա է Ձեր համակարգչում։ Եթե ոչ, ուրեմն պետք է այն ավելացնել։ Windows-ում սա հեշտ է անել 'Control Panel'-ից։ Սակայն խնդիրն այն է, որ կարող է պարզվել, որ Windows-ում տեղադրման համար անհրաժեշտ ֆայլերը բացակայում են։ Եթե այդպես է, ստորև տեղադրված են անհրաժեշտ փաթեթները Windows 2000-ի և Windows XP-ի համար (Vista և Windows 7 համակարգերը անհրաժեշտ ֆայլերը պարունակում են ի սկզբանե)։ Ապաարխիվացրեք համապատասխան ֆայլը որևէ մի պանակում, և, երբ համակարգը պահանջի Windows-ի տեղադրման սկավառակը, ուղղորդեք դեպի այդ պանակը։
Ներբեռնել Windows 2000-ի համար
Ներբեռնել Windows XP-ի համար
Հնչյունական դասավորությունը
Այն դեպքերում, երբ Դուք ցանկանում եք մուտքագրել տեքստ՝ օգտագործելով հնչյունական դասավորություն։ Ստորև ներկայացված է տեղադրիչ, որը Ձեզ կօգնի այդ հարցում։ Այն նաև ձեր համակարգչի մեջ կավելացնի հայերեն Unicode մի քանի հաջող տառատեսակ։ Տեղադրիչը նախատեսված է 2000/XP/2003 Windows-ների համար, սակայն հաջողությամբ աշխատում է նաև Vista-ի և Windows 7-ի դեպքում։
Ներբեռնել հայերեն ստեղնաշարի դասավորություններ
Խմբագրում և փոխարկում
Էջերի խմբագրումը կարելի է կատարել ցանկացած խմբագիր-ծրագրով, որը ճանաչում է Unicode կոդավորումը։ Եթե գերադասում եք տեքստային խմբագիրները, ապա կարող եք օգտվել, օրինակ,
UltraEdit-ով կամ
Notepad++-ով։ Եթե ունեք ARMSCII-8-ով գրված էջեր և ցանկանում փոխարկել դրանք UTF-8 կոդավորման, ապա փորձեք, օրինակ,
BabelPad-ը: Այցելեք նաև
http://hayeren.am կայքը։
Տառատեսակներ
Հայկական վեբ-ում ամենատարածված տառատեսակներն են. Arian AMU, Arial AMU, Arial Unicode, Tahoma Armenian և Sylfaen-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք
Ռուբէն Թարումեանի վեբկայքը և
Օվանիտասի բլոգը։
Օգտագործելով որոշ JavaScript՝ հնարավոր է հայտնաբերել, թե արդյոք, օրինակ, Arian AMU կամ Arial AMU տառատեսակը բացակայում է այցելուի համակարգչում։ Եթե բացակայում է, ապա օգտակար կլինի տվյալ էջում ցուցադրել ծանուցում՝ առաջարկելով ներբեռնել և տեղադրել այդ տառատեսակները։
Եղեք ստեղծագործ։