Download Arial AMU
en | am

Օգնություն

Եթե այս բաժնում չեք գտնում ձեր հարցի պատասխանը, խնդրում ենք գրել մեզ. կոնտակտային տվյալները էջի ստորին հատվածում են։

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս է աշխատում Ռեյթինգը:
Քայլ 1. Գրանցեք ձեր վեբկայքը.
Դուք պետք է կատարեք գրանցման պարզ գործողություններ, ինչը Ձեզնից չի խլի մեկ րոպեից ավելի։ Մենք կդիտարկենք Ձեր հայտը, և, եթե այն ընդունենք, ապա Ձեզ կուղարկենք հաստատող նամակ։ Այն կպարունակի որոշ կարևոր տվյալներ, ինչպես, օրինակ, ձեր վեբկայքի ID-ն և հղում դեպի թրեքինգ կոդը, որը պետք է տեղադրեք Ձեր կայքում։

Քայլ 2. Թրեքինգ կոդը տեղադրեք Ձեր կայքի էջերում.
Անհրաժեշտ է թրեքինգ կոդը տեղադրել Ձեր վեբկայքի էջերում, որպեսզի Ռեյթինգը կարողանա հաշվել ձեր այցելուներին, ինչպես նաև ձեր վիճակագրական հաշվետվությունների համար հայթայթել լրացուցիչ տվյալներ այցելուների մասին։ Եթե թրեքինգ կոդը չտեղադրվի, ապա Ռեյթինգը Ձեր կայքը կնշի որպես «ոչ ակտիվ» և կհեռացնի այն, երբ նախատեսված առավելագույն ժամանակը սպառվի։ Թրեքինգ կոդը էջի վրա պատկերվում է փոքր վահանակի (բանների) տեսքով, որի միջոցով հղում է արված Ռեյթինգին։ Մեր վեբկայքում կան տարբեր ոճերի, չափերի և գույների վահանակներ. ընտրեք Ձեր ճաշակին համապատասխան վահանակ։

Քայլ 3. Վերջ. երրորդ քայլ չկա:
Ուղղակի հետևեք թվերին, Ձեր վեբկայքի դիրքային փոփոխություններին և վիճակագրական հաշվետվություններին։ Դուք կնկատեք այցելուների քանակի աճ, Google PageRank-ի բարելավում, և շատ ավելին։

Արդյոք արժե՞ մասնակցել (ինչ եք տալիս և ինչ եք ստանում)
Հղում պարունակող վահանակը տեղադրում եք Ձեր վեբկայքի էջերի որևէ հատվածում (տեխնիկապես սա հենց թրեքինգ կոդն է)։

Ստանում եք վարկանիշ և վիճակագրական տվյալներ: Մենք շարունակաբար բարելավում ենք մեր հաշվետվությունները։ Ստանում եք նոր այցելուներ. մարդիկ սեղմում են Circle.Am-ի՝ ավելի քան 1,500 վեբ կայքերում տեղադրված մեր վահանակների վրա, հայտնվում մեր կայքում, այնուհետև սեղմում Ձեր հղումների վրա և այցելում Ձեր վեբկայք։ Ստանում եք ավելի բարձր Google PageRank։ Circle.Am-ն ունի բավականին բարձր Google PageRank, և Ձեր կայքի հղումը մեզ մոտ տեղադրելով՝ Դուք բարձրացնում եք ձեր վեբկայքի PageRank-ը։ Ստանում եք ընդհանուր հաշվետվություններ և այլ տեղեկություններ. այս ամենը՝ անվճար։

Օգնություն LiveJournal.com, Blog.com և WordPress.com բլոգներ վարողներին.
LiveJournal.com–ը, Blog.com–ը և WordPress.com–ը թույլ չեն տալիս իրենց բլոգներում տեղադրել JavaScript պարունակող թրեքինգ կոդեր։ Նման դեպքերի համար կա հնարավորություն՝ օգտագործել հետևյալ՝ JavaScript չպարունակող Circle.Am թրեքինգ կոդի տարբերակը.

Այստեղ XXXX-ը պետք է փոխարինվի Ձեր վեբկայքի չորս–նիշանոց ID-ով, իսկ YY–ը՝ Ձեր ընտրած վահանակի ID-ով։ Հաշվի առեք, որ այս թրեքինգ կոդն օգտագործելիս «Հաշվի կառավարիչ» բաժնում Դուք կստանաք շատ քիչ հաշվետվություններ։ Սակայն նկարագրվածը միակ ձևն է Ռեյթինգը տվյալ բլոգների դեպքում աշխատեցնելու համար։
Հատուկ նշում LiveJournal բլոգներ վարողների համար՝ ի հավելումն վերը նշվածի.
LiveJournal–ում գրառումները հաճախ ընթերցվում են «ընկերների ժապավենից» (այսպես կոչված «ֆրենդ-լենտա»)։ Եթե ցանկանում եք, որ Ձեր բլոգը նման եղանակով կարդացողները ներառվեն մեր Ռեյթինգում, ապա անհրաժեշտ է Circle.Am–ի թրեքինգ կոդը տեղադրել յուրաքանչյուր գրառման մեջ։ Ahousekeeper բլոգգերը հորինել է մի գաջեթ՝ «ֆշտուկ» անունով, որը կարող է օգտագործվել բլոգային գրառումներում՝ լրացուցիչ հղումներն ավելի գեղեցիկ արտապատկերելու համար (ներառյալ՝ Circle.Am-ի թրեքինգ կոդը/վահանակը):

Fshtuk

Սա է «ֆշտուկի» կոդը. ձևափոխեք այն Ձեր հղումներով, թրեքինգ կոդի ID-ով, գույներով և այլն.

First linkSecond link

Փոխեք վերևում կարմիր գույնով նշված մասերը ձեր URL-ներով, կայքի/բանների ID-ներով։

Ի՞նչ են դիտումները, այցելումները և հոսթերը: Ինչպե՞ս են դրանք հաշվարկվում։
Երբ այցելուն գալիս է մի վեբ-էջ, որտեղ տեղադրված է Circle.Am-ի թրեքինգ կոդը, ապա հատուկ HTTP հրահանգ է ուղարկվում Circle.Am։ Այս հրահանգը պարունակում է տարատեսակ օգտակար ինֆորմացիա՝ ինչպես օրինակ՝ այցելուի IP հասցեն, նրա մոնիտորի կետայնությունը, գույների խորությունը, այցելուին տվյալ էջ «հղած» կայքը, JavaScript–ի տարբերակը և այլն։ Այս հրահանգը հետազոտվում է Circle.Am–ի կողմից, և եթե այն օրինական է ճանաչվում, ապա գրանցվում է որպես դիտում և/կամ այցելում և/կամ հոսթ։

Հրահանգը գրանցվում է որպես հոսթ, եթե այցելուի IP հասցեն եզակի է վերջին 6 ժամվա ընթացքում։ Եթե այցելուն օգտվում է «պրոքսիից», ապա այցելուի և տվյալ «պրոքսիի» IP հասցեները գրանցվում են համատեղ։ Երբ այցելուն տվյալ վեբկայք այցելում է առաջին անգամ, ապա նրա առաջին այցելումը գրանցվում է որպես այդպիսին։ Եթե այս այցելուն 30 րոպեից ավելի ակտիվ չէ տվյալ կայքում, իսկ այնուհետև կրկին որևէ էջ է նայում այդ կայքում, ապա այդ գործողությունը հաշվարկվում է որպես նոր այցելում։ Եթե այցելուն ձեր կայքը լքում է, սակայն վերադառնում է 30 րոպեի ընթացքում, այդ դեպքում նոր այցելություն չի գրանցվում։

HTTP հրահանգը գրանցվում է որպես դիտում այն դեպքում, երբ այցելուն դիտում է ձեր կայքի էջերը։ Գոյություն ունի դիտումների նվազագույն տևողություն՝ 4 վայրկյան։ Որոշ հետազոտություներ ցույց են տալիս, որ այս ժամանակահատվածն անհրաժեշտ է էջը բեռնելու, դրա պարունակությունը կարդալու և նույն կայքի մեկ այլ էջ տեղափոխվելու համար։

Ինչո՞ւ չեն համընկնում Circle.Am-ի և Google Analytics-ի թվերը։
Եթե դուք կամայական ձևով ընտրեք վեբ վիճակագրություն տրամադրող մի քանի ընկերություն և սկսեք ձեր կայքի համար օգտվել նրանց ծառայություններից, ապա կնկատեք, որ նրանց տրամադրած տվյալները չեն համընկնում։ Այս երևույթը կարող է ունենալ մի շարք պատճառներ։ Ամենահիմնականն այն է, թե ինչպես են տրված սահմանումները, և ինչպես են կատարվում հաշվարկները։ Օրինակ, «դիտում»-ի՝ վերը տրված սահմանումը, որն ուժի մեջ է Circle.Am-ի համար, չի գործում Google Analytics-ում։ Google Analytics-ը չունի դիտումների նվազագույն տևողություն։ Սա նշանակում է, որ եթե դուք «կարդում» եք րոպեում 30 էջ (1 էջ ամեն 2 վայրկյանում), ապա Google Analytics-ը հենց այդպես էլ կհաշվի։ Մինչդեռ Circle.Am-ը կհաշվի սրա կեսը (1 էջ ամեն 4 վայրկյանում)։ Մեկ ուրիշ օրինակ է «այցելում»-ը։ Այս դեպքում սահմանումը և հաշվարկման մեթոդը Circle.Am-ի և Google Analytics-ի համար նույնն են, բայց կա մեկ տարբերություն. եթե այցելուն փակի իր բրաուզերը և նորից այն բացի ձեր վեբ-էջում, ապա Google Analytics-ը կհաշվի սա որպես ևս մեկ այցելում՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ էր անցել նախորդ այցելումից։ Circle.Am-ը պահպանում է 30 րոպեի նվազագույն տևողություն՝ անկախ նրանից, թե բրաուզերը փակվել–բացվել է, թե ոչ։ Նմանատիպ տարբերությունները կարող են առաջացնել տարբեր տվյալներ, որոնք մատուցվում են վեբ վիճակագրություն տրամադրող տարբեր ընկերությունների կողմից։
Արդյո՞ք թրեքինգ կոդը անհրաժեշտ է տեղադրել մեկ էջում, թե՞ բոլոր էջերում։
Եթե դուք տեղադրեք թրեքինգ կոդը միայն մեկ էջում, ապա ձեր ստացած թվերը և վիճակագրությունը կարտացոլեն միայն այդ էջ եկող այցելուների տվյալները։ Բնականորեն, ավելի ամբողջական և ճշգրիտ պատկեր ունենալու համար խորհուրդ է տրվում թրեքինգ կոդը տեղադրել կայքի բոլոր էջերում։ Շատ կայքերում թրեքինգ կոդը տեղադրված է «footer»-ում, որն առկա է վեբկայքի բոլոր էջերում։
Ի՞նչ են նշանակում «Am», «PR» և «e» սիմվոլները։
Հայաստանում տեղակայված կայքերը նշված են «Am» գրառումով։ Այս տվյալը ստուգվում է ամեն երկուշաբթի առավոտյան։ «PR» սիմվոլը ցույց է տալիս կայքի Google PageRank-ը։ Այս տվյալը նույնպես ստուգվում է ամեն երկուշաբթի առավոտյան։ «e» սիմվոլով նշված կայքերը դարձել են Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցանակաբաշխության մրցանակակիր։
Ես տեղադրել եմ թրեքինգ կոդը, ինչո՞ւ է վարկանիշը դեռևս զրո ցույց տալիս։
Թրեքինգ կոդը կայքում տեղադրելուն պես համակարգը սկսում է տվյալների գրանցումը։ Սակայն ռեյթինգային ցուցակները թարմացվում են յուրաքանչյուր 30 րոպեն մեկ անգամ, և այսպիսով, գուցե կարիք կլինի սպասել մի քանի րոպե՝ մինչև կկարողանաք տեսնել թվերի փոփոխություն։ Եթե վարկանիշի թարմացումից հետո ձեր կայքի տվալը դեռևս 0 է, ապա, ամենայն հավանականությամբ, սխալ է տեղի ունեցել թրեքինգ կոդը տեղադրելիս։ Փորձեք վերաստեղծել թրեքինգ կոդը և նորից այն տեղադրել ձեր կայքի էջերում։
Ի՞նչ է «ոչ ակտիվության ժամանակահատվածը»։
Համակարգում գրանցվելուց հետո վեբկայքերի տերերին առավելագույնը երկու ամիս ժամանակ է տրված՝ թրեքինգ կոդը տեղադրելու համար։ Եթե սա տեղի չի ունենում, ապա կայքը հեռացվում է Ռեյթինգից։ Հեռացվելուց հետո սովորաբար կայքն այլևս չի կարող գրանցվել Circle.Am համակարգում։ Մեր «աղբահավաք» ծրագիրն աշխատում է ամեն օր վաղ առավոտյան և ստուգում, թե արդյոք կան ոչ ակտիվ կայքեր: Գտնելու դեպքում դրանք հեռացվում են, եթե երկու ամսվա ժամկետը լրացել է։
Ինչպե՞ս անել այնպես, որ Circle.Am Ռեյթինգի էջը բացվի նոր պատուհանում։
Առաջին հերթին, ձեր կայքում որևէ տեղ պետք է ստեղծել JavaScript ֆայլ հետևյալ պարունակությամբ.

Հաջորդ քայլն այս ֆայլի բեռնումն է էջերի մեջ։ Օրինակ, եթե դուք այդ JavaScript ֆայլն անվանել եք «inNewWindow.js» և տեղադրել կայքի «արմատում», ապա էջերում պետք է գրել հետևյալը.

Դրանից հետո Ռեյթինգը կսկսի բացվել նոր պատուհանում։ Ի դեպ, եթե դուք ձեր վեբկայքի էջերում ունեք այլ հղումներ, որոնք կուզենայիք բացել նոր պատուհանում, ապա պետք է ավելացնել rel='external'  էլեմենտին, target='_blank'–ի փոխարեն։

Դիմեք մեզ

Էլ-փոստ.

Սքայփ ID. rating.support